Լրահոս
Քաղաքական
22:23
22.10.25
1 652

Մեր թիմի մարդկանց կենսագրությունը չի սկսում 2018 թվականից․ Սևակ Խաչատրյան

Img default alt hy

«Սա իրականում մեծ պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ մենք թիմով, ընկերներով, գաղափարակիցներով, փորձել ենք առաջ տանել։ Մենք պատկերացնում ենք էն ահռելի բեռը, որ ձեր վստահության քվեն ստանալուց հետո կրելու ենք, մենք պատրաստ ենք։ Մենք բազմաթիվ անգամներ մեզ հարց ենք տվել՝ պատրա՞ստ ենք այդ ամենն անլու ու զգացել ենք՝ պատրաստ ենք, որոշել ենք և շարժվում ենք առաջ»,- «Հաղթանակ» դաշինքի Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ հայտարարեց դաշինքի ղեկավար, համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

«Վաղարշապատ խոշորացված համայնքի ավնագանու ընտրությունները պաշտոնների մրցույթ չեն, քաղաքական հայտ ներկայացնելու միջոց չեն, և ոչ էլ դատարկ խոստումների հերթական շքերթ։ Սրանք ընտրություններ են կորսված հաղթանակը վերագտնելու, էջմիածնեցու խարխլված հույսը վերականգնելու, խոյեցու արդար քրտինքը գնահատելու և ամենից առաջ մեր զավակների ոգեղեն, ամուր, լուսավոր համայնք ժառանգելու համար»,- ասաց նա։

Սևակ Խաչատրյանը համառոտ ներկայացրեց նախընտրական ծրագիրը։

Մանրամասն՝ տեսանյութում։