Լրահոս
Քաղաքական
21:25
26.03.25
270

Մեծ սեքս սկանդալ, մանր եղջերավորներ. Հովիկ Աղազարյանին զրկում են անձեռնմխելիությունից

 

Այսօր թեժ է անցել խորհրդարանում նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդության ներկայացումը: Այսպես ասած, ոչխարների գործով Աղազարյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար են ուզում անձեռնմխելիությունից զրկել Հովիկ Աղազարյանին: Ինքը՝ Աղազարյանը պնդում է, որ իր դեմ ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում է իրականացվում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, որ կարծում է, թե ինքը բացառիկ է: Սա Աղազարյանի ձևակերպումն է: