Լրահոս
Սպորտ
16:56
05.04.22
131

Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով․ թուրք մարզիկին հաղթած Մալխաս Ամոյան

Img default alt hy

Բուդապեշտից է վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։

Հին աշխարհամասի առաջնությունը 7  ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։

Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, մարզիկների ընկերներն ու հարազատները:

77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը խոստովանել է, որ շատ բարդ ճանապարհ է անցել այս տիտղոսը նվաճելու համար․

«Սա իմ նպատակներից մեկն էր։

Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս չեմպիոնությունը, որը շատ սպասված էր ինձ համար։ Փառք Աստծո, ստացվեց»։

Չեմպիոնը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին, երկրին, հայ և եզդի ազգերին, ովքեր միշտ իր կողքին են եղել։ 

«Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»։