Լրահոս
Միջազգային
23:40
16.08.22
100

«Մատաղացու միս չէ Ուկրաինան». Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին՝ «պատերազմը ձգձգելու» համար

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունը արթնացրել է միջուկային հնարավոր պատերազմի ռիսկի մտավախությունն աշխարհում:

Դիվանագիտական առաքելության տարածած հաղորդագրությունում գրված է, որ Ռուսաստանը հիբրիդային առճակատման մեջ ներքաշելու ամերիկյան քայլերը կարող են միջուկային տերությունների միջև անկանխատեսելի ռազմական բախման պատճառ դառնալ:

Սուր հայտարարություններ է արել նաև Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինն Արևմուտքին է մեղադրել ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգման համար ու վստահեցրել՝ ուկրաինայի ժողովրդին իբրև «մսացու» են օգտագործում: