Լրահոս
Քաղաքական
12:55
04.04.23
96

Մատ են թափ տալիս և ՄԻՊ են ընտրում Ազգային ժողովում

Ազգային ժողովում այսօր կրքոտ քննարկում է ծավալվել: Մարդու իրավունքների հանձնաժողովը  քննարկում է Հայաստանի օմբուդսմենի ընտրության հարցը:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Անահիտ Մանասյանը չի ներկայացել նիստին։ Իսկ  ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանին ՔՊ-ականները ագրեսիվ են ընդունել։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սկսել է մատ թափ տալ, երբ Ղազարյանը իշխանությանը հանցավորության, խուլիգանության, անհավասարակշիռ լինելու համար է մեղադրել: