Լրահոս
Քաղաքական
15:24
23.04.25
384

Մասնակցելով Ջահերով երթին՝ կարող եք ասել, որ համաձայն չեք ուրացման քաղաքականությանը. Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

Մենք այսօր քայլելու ենք Ծիծեռնակաբերդ, ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած ՀՀ իշխանություններին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ինչո՞ւ է էսպես թիրախավորվում երթը, դա հիշատակի, պահանջատիրության միջոցառում է։ Կարո՞ղ է խոչընդոտում է պայմանավորվածությանը, ըստ որի՝ Սահմանադրության նախաբանից պիտի հեռացվի Անկախության հռչակագիրը․․․․ Բնականաբար, պիտի թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է»,- նշեց նա։

Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից:

Մանրամասն՝ տեսանյութում: