Լրահոս
Իրավական
15:47
28.03.25
367

Մարտուն Գրիգորյանի որդին ու հայրը ազատ արձակվեցին

Img default alt hy

«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, և հայրը` Կամո Գրիգորյանը, ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։

Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, կիրառեց վարչական վերահսկողություն խափանման միջոցը, արգելեց երեկոյան ութից մինչև առավոտյան ութը Կամո Գրիգորյանին լքել բնակարանը: Այս մասին հայնտեց փաստաբան Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք՝ իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը։ Նա մանրամասնել էր, որ մարտի սկզբին որպես պատգամավոր փողոցներ է «շեբենապատել», ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։ Նույն օրը «շեբենի գործով» ձերբակալվեցին Գրիգորյանի հայրը և որդին։