Լրահոս
Քաղաքական
20:15
10.09.24
176

Մանդատազրկում կամ քաղաքական առևտուր՝ Երևանի քաղաքապետարանում. 3 ավագանու «պատիժը»

Երևանի ավագանին այսօրվա նիստում մանդատներից զրկեց ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին, «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին՝ ավագանու ու հանձնաժողովների նիստերից բացակայելու պատճառաբանությամբ: Մանդատից զրկված ավագանու անդամները սա հակաօրինական են համարում՝ պնդելով, որ իրենց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում։