Լրահոս
Միջազգային
16:45
14.02.26
203

Մակրոնն ամեն ինչ կանի Նիգերի իշխանություններին տապալելու համար․ Չիան

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարտավորվել է ամեն ինչ անել Նիգերի իշխանություններին տապալելու համար: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Աբդուրահման Չիանին:

«Մակրոնն իր հեռանալուց առաջ պարտավորություն է ստանձնել, որ ամեն ինչ կանի Նիգերի ռեժիմը տապալելու համար, որը համարձակվել է ընտրել անկախության ուղին, ինքնիշխանության ուղին, պատշաճ կառավարման ուղին և ինքնաբավության ուղին», - ասել է նա RTN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Չիանիի խոսքով ՝ Նիամեյի օդանավակայանի վրա հարձակումը մտնում է երկրում իրավիճակն ապակայունացնելու Փարիզի ծրագրերի մեջ:

Հունվարի 29-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել Նիամեյի օդանավակայանի վրա։  Նիգերի նախագահ Աբդուրահման Չիանին մեղադրել է Ֆրանսիային, Բենինին և Կոտ դ'Իվուարին հարձակվողներին հովանավորելու մեջ և զգուշացրել, որ նրանց պատասխան է սպասվում: