Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:54
27.12.22
95

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել ապահովել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Img default alt hy

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության ճանապարհով:

«Մենք կոչ ենք անում կողմերին առկախ խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցությունից»,- ասվում է գրասենյակի Twitter-ում արված գրառման մեջ։