Լրահոս
Միջազգային
10:11
28.02.22
420

ՄԱԿ-ի ԱԽ-ն 1997 թ․ ի վեր առաջին անգամ գումարել է Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան

Img default alt hy

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը քվեարկել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան անցկացնելու օգտին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բանաձևին կողմ է քվեարկել ԱԽ 11 անդամ, դեմ՝ Ռուսաստանը (քանի որ քվեարկությունը ընթացակարգային է, տվյալ դեպքում մշտական ​​անդամի քվեարկությունը վետո չէ), երեքը ձեռնպահ են մնացել (ներառյալ Չինաստանը)։

Վերջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանը գումարվել է 1997 թվականին՝ կապված պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակի հետ։