Լրահոս
Հասարակական
13:45
28.03.25
561

«Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների ֆինանսավորմամբ արտերկիր մեկնած 460 ուսանողներից 333-ը չի վերադարձել

Img default alt hy

«Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների ֆինանսավորմամբ ՀՀ 460 քաղաքացի արտասահմանում կրթություն է ստացել, նրանցից 333-ը չի վերադարձել ՀՀ:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից:

«ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ԲԿԳ կոմիտե) առկա «Լույս» հիմնադրամի բաց տվյալների հիման վրա հավաքագրված տեղեկության համաձայն՝ մինչև 2018 թ. Հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն է ստացել ՀՀ 378 քաղաքացի: Նրանցից ՀՀ է վերադարձել 77-ը, չի վերադարձել` 301-ը:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում առկա՝ «Իմ քայլը» հիմնադրամից ստացված պաշտոնական տեղեկության համաձայն, 2018-2021 թթ հիմնադրամի աջակցությամբ արտերկրում կրթություն է ստացել ՀՀ 82 քաղաքացի: Նրանցից ՀՀ է վերադարձել 50-ը, չի վերադարձել` 32-ը»,- ասված է պատասխանում: