Լրահոս
Հասարակական
13:23
17.08.22
449

«Լուսանկարի երեխան ողջ է․ նրան շփոթում են զոհված փոքրիկի հետ»․ ծնողները պահանջում են հեռացնել իրենց երեխայի լուսանկարը

Img default alt hy

Վերջին օրերին համացանցում` տարբեր կայքերում, ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում տարածում են մի երեխայի լուսանկար՝ ներկայացնելով, թե փոքրիկը օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերից է։

«Iravaban.net»-ին են դիմել մանկահասակ երեխայի ծնողները՝ նշելով, որ տվյալ լուսանկարում իրենց երեխան է, և բալիկը ողջ է, որևէ առնչություն չունի ողբերգական դեպքի հետ։

Նկարի երեխան այժմ 7 տարեկան, իսկ տարածվող նկարն արվել է տարիներ առաջ։

Ծնողները խնդրում և պահանջում են հեռացնել բոլոր էջերից ու կայքերից իրենց երեխայի լուսանկարը։

Ծանուցում․ Նյութում առկա լուսանկարը տրամադրվել է ծնողների կողմից, ովքեր տվել են իրենց համաձայնությունը՝ այն հրապարակելու հայտարարությունը տարածելու համար։