Լրահոս
Սպորտ
09:40
29.01.23
135

Լուկակուն պատրաստ է աշխատավարձի նվազեցման՝ հանուն Ինտերում մնալու

Img default alt hy

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որի իրավունքները պատկանում են «Չելսիին», պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման՝ հանուն միլանյան թիմում մնալու։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tuttosport-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Չելսին» հազիվ թե համաձայնի գնման կետ ակտիվացնել, եթե «Ինտերը» երկրորդ մրցաշրջանում ևս վարձակալի Լուկակուին։ Սակայն ֆուտբոլիստը մտադիր չէ վերադառնալ ԱՊԼ և ուզում է մնալ «Ինտերում», որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն ժամանակները (2019-2021):

Լուկակուի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվական։