Լրահոս
Քաղաքական
21:10
28.03.25
246

«Լինսի» անունից ստեր մի՛ տարածեք». հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյան

 

Ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը, որը 1997-ից 2008 թվականներին եղել է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահը, սուտ է անվանել Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի սկանդալային հայտարարությունը «Լինսի» բնակարանաշինության ծրագրի վերաբերյալ: Հինգշաբթի երեկոյան Սարիկ Մինասյանը Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ժամանակ ասել էր, թե «Լինսի» հիմնադրամը ժամանակին դադարեցրել է Գյումրիում բնակարանաշինության 150 միլիոն դոլար ֆինանսավորումը, որովհետև 4 հարկանի շենքերի փոխարեն, կառուցվել են 3 հարկանիներ: