Լրահոս
Տնտեսական
18:00
15.01.25
2 797

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության երեք ծրագրերով ընդհանուր առմամբ տրամադրվել է 89 միլիարդ 370 միլիոն դրամ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

«Մենք հիմա շրջանառության մեջ ենք դրել նորացված ծրագիր։ Այս ձմռան ամիսներին ֆինանսական աջակցությունը կստանան գրեթե բոլորը, իսկ ապրիլից այն աստիճանաբար ավելի թիրախային կդարձնենք։ Սրա նպատակն ավելի մեծ ներառում ընդգրկելն է, ինչպես նաև դեպի աշխատանք և զբաղվածություն խթանելն ու բնակապահովման ծրագիր ուղղորդելը»,-հավելեց Մկրտչյանը։

Մկրտչյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ԼՂ-ի բռնի տեղահանված շուրջ 25 հազար անձ ապահովված է զբաղվածությամբ, որոնց մի մասը նաև պետական աջակցությամբ։