Լրահոս
Իրավական
23:20
17.07.22
201

Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է. ոստիկանություն

Img default alt hy

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի առանձնատանը, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում, ռումբ է տեղադրված։

«Tert.am»-ը ոստիկանության լրատվության վարչությունից պարզաբանում խնդրեց տարածված լուրի վերաբերյալ, որտեղից հայտնեցին.

«Ահազանգ ստացվել է, տեղում իրավապահների, պատկան մարմինների կողմից կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ, պարզվել է, որ ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է»։