Լրահոս
Քաղաքական
16:37
25.11.22
205

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարություններին

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարություններին։

Ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական քննադատությունը Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ «զարմանալի է».

«Նախկինում, և մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով ապահովելու համատեքստում, սակայն դա չի հանգեցրել պահանջների տեղեկատվական տարածքում»։

Խաղաղապահներն անդրադարձել են նաև Ղարաբաղում ծավալվող գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն «բոլորովին վատ չէր լինի նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում», այլ շարունակել համատեղ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։