Լրահոս
Տնտեսական
21:03
17.07.22
136

Լեհաստանի վարչապետը խոստովանել է, որ երկիրը շուտով ածխի պաշարների խնդիր կունենա

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին խոստովանել է, որ երկիրը շուտով կբախվի ածխի պակասի խնդրին։

Նախկինում Լեհաստանն ամբողջությամբ արգելել էր Ռուսաստանից ածխի ներկրումը։ Արգելքը վերաբերում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր ընկերություններին։ Սա կտրուկ ազդել է շուկայում ածխի պաշարների և դրա գնի վրա: Մասնավոր մատակարարներից մեկ տոննա ածուխի արժեքը հասնում է երեք հազար զլոտիի՝ մոտ 640 դոլարի։ Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունն այս իրավիճակում 60 օրով չեղարկել է ջեռուցման համար օգտագործվող ածխի որակի պահանջները։ Իր հերթին նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել այն ընկերություններին փոխհատուցելու մասին, որոնք առանձին սպառողներին ածուխ կվաճառեն մեկ տոննայի համար 996 զլոտ՝ մոտ 210 դոլարից ոչ ավելի գնով:

«Այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ ընդհանրապես ածուխ չկա, քանի որ մենք վերջին տարիներին վառարանների համար ածուխ ենք մատակարարում Ռուսաստանից, պետական ​​ընկերություններին խնդրել ենք պատվիրել այդ ածուխը Կոլումբիայից, Ինդոնեզիայից, ամբողջ աշխարհից»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ածխի հետ կապված Լեհաստանը «շատ խնդիրներ կունենա առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում»։

Վարչապետը նշել է, որ կառավարությունը մտածում է «այլ, լրացուցիչ պայմանների մասին», որպեսզի մոտ ապագայում ածուխը հասանելի լինի։