Լրահոս
Հասարակական
22:30
26.03.25
294

Լցակայանում սպանությունից հետո խուզարկել են Էջմիածնի քաղաքապետի տունը. բարդակի վերածվող քաղաքը

 

4 օր առաջ քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում 35-ամյա Արթուր Պարոնյանի սպանության հետքերով: Քննչական կոմիտեն հայտնում է, որ կասկածյալը դեռ չի հայտնաբերվել, բայց անուն չի հրապարակում: Սպանությունից հետո իրավապահները խուզարկել են Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետի բնակարանը՝ փնտրելով գազալցակայանի տեսահսկման սրաքերի կրիչները, սակայն չեն հայտնաբերել: Սպանությունից մեկ օր անց գազալցակայանի աշխատակիցները մեր թղթակցին ասել էին, որ տեսախցիկները անսարք են եղել: Մինչդեռ Էջմիածնի քաղաքապետարանում ասում են, թե գազալցակայանը նորոգվելիս է եղել և այնտեղ դեռ տեղադրված չեն եղել տեսախցիկներ: