Լրահոս
Տարածաշրջան
16:03
10.05.21
55

Լավրովը բանակցություններ կվարի Ալիևի հետ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում

Img default alt hy

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարելիք այցի ընթացքում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Մայիսի 10-11-ը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ», - ասված է հաղորդագրության մեջ: