Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:50
01.12.22
142

Լավրովը մեղադրանքի սլաքը թեքում է դեպի Երևան և Արևմուտք

Հայաստանի վարչապետը Պրահայում հոկտեմբերի 6-ին ստորագրած փաստաթղթով ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում: Ըստ էության, սա է այսօր ասել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

Պարզաբանելով, թե ինչու Սոչիում ռուսական կողմը չի պնդել իր առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային, Լավրովն ասել է, թե Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը իրենց հետ տարել են Պրահայի հռչակագիրը: