Լրահոս
Միջազգային
20:10
26.02.22
3 310

Լավ լուր ունեմ․ Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել

Img default alt hy

«Լավ լուր ունեմ. մենք հաջողությամբ դիմադրեցինք թշնամու հարձակմանը»,- իր տեսաուղերձն այսպես սկսեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ուկրաինայի տարբեր հատվածքներում մարտերը շարունակվում են, սակայն մենք գիտակցում ենք՝ ինչ ենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր երկիրը, հայրենիքը, մեր երեխաների ապագան: Կիևը և նրա հարակից կարևորագույն քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են»,- նշել է Զելենսկին:

Նրա խոսքով, ռուսական կողմը ցանկանում էր արգելափակել երկրի կենտրոնական հատվածը, սակայն իրենք խափանել են նրանց ծրագիրը:  Ռուսական կողմն այժմ չունի որևէ առավելություն.

«Թշնամին մեր դեմ օգտագործել է ամեն ինչ, այդ թվում՝ հրթիռներ, կործանիչ ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի, զրահամեքենաներ, դիվերսանտներ, դեսանտներ: Ռուսական կողմը հրետանակոծել է բնակելի օբյետները, փորձել է ոչնչացնել էներգետիկ ենթակառուցվածքներ: Այս ամենը համոզիչ փաստարկներ են աշխարհի համար մեզ հետ միասին կանգնեցնելու օկուպացիոն փորձը»: