Լրահոս
Հասարակական
13:18
24.03.25
124

Լարված իրավիճակ՝ քաղաքապետարանի դիմաց. Խաբեբա Ավինյան, դո՛ւրս արի

 

Վարդաշենի վթարային երկու շենքերի բնակիչները «Խաբեբա Ավինյան, դուրս արի» վանկարկումով փակել են քաղաքապետարանի դիմացի ճանապարհը: Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերում 182 ընտանիք է ապրում: Նրանց խոսքով՝ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը խոստացել էր ընտրվելուց հետո իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից դուրս բերել և բնակարաններով ապահովել: Մի քանի տարի է՝ միայն խոստումներ են լսել, իսկ վթարային շենքերը արդեն թեքվել են, քարերը պոկվում ու թափվում են: Խոստումները կատարելու ժամանակն է, ասում են վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող վարդաշենցիները: Նրանք չորս հոգանոց խմբով մտել են քաղաքապետարան: Թե ում հետ է լինելու հանդիպումը՝ առայժմ հայտնի չէ: