Լրահոս
Արցախ
22:16
26.12.22
114

Լաչինի միջանցքը մնում է փակ. Արցախում որոշ ձեռնարկություններ ստիպված չեն աշխատում

Արցախի բլոկադայի 15-րդ օրն է: Մոտ մեկ ժամ առաջ ռուսական տելեգրամ ալիքները սկսեցին տեղեկություններ շրջանառել, թե բացվել է Արցախի կյանքի ճանապարհը, բայց պաշտոնական հաստատում այս տեղեկություններին չկա:

Շաբաթ օրը Լաչինում ռուսական առաջին անցակետի հրամանատարը անցակետ գնացած արցախցիների հետ բանակցելիս բանավոր խոստացել էր, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքը, բայց այն շարունակում է փակ մնալ արդեն 354 ժամ: