Լրահոս
Հասարակական
13:30
16.08.22
209

«Կռուգոմ բարդակ ա, ինչ ուզում՝ անում ա Նիկոլը». 2 շաբաթում 3-րդ տարհանումը՝ Երևանի մետրոյից

Երկու շաբաթում այսօր երրորդ անգամ են մետրոյից տարհանել քաղաքացիներին: Առավոտյան 10:05-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը նորից ահազանգ է ստացել, որ մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Մետրոյում հիմա փրկարարներն են աշխատում:

Մետրոյի աշխատաքը դադարեցված է: «Հայլուր»-ի թղթակցին քաղաքացիներն ասել են, որ անհանգիստ են՝ հաճախակի են դարձել նման ահազանգերը, կարծում են՝ պետք է ուժեղացնել վերահսկողությունը: