Լրահոս
Քաղաքական
15:36
25.12.24
309

Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին տեսակապով

Կրեմլն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հուսով ենք, որ վաղը, իսկ վաղը վաղը ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ նախատեսված հատվածն է լինելու, նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով: Սա շատ կարևոր է, գիտեք, որ Հայաստանը շատ կարևոր մասնակից է այդ կազմակերպությանը»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը: