Լրահոս
Հասարակական
19:35
28.03.25
195

Կրակոցներից աչք չեն փակում Սյունիքում. թուրքի սուտը միշտ հավատում են, հայի դյուզը հավատում չեն

Այս գիշեր նորից անհանգիստ է եղել Խոզնավարում: Ադրբեջանական կրակոցներից 8-րդ գիշերն է՝ չի քնում գյուղը: Նույն ժամերին կրակոցներ են լսվել նաև Խնածախում: Ծանր անորոշություն է կախված Սյունյաց լեռներում: Իսկ Գորիսում արդեն անիմաստ են համարում անգամ ադրբեջանական սադրանքների մասին խոսելը: «Թորքի սոտին հավատում եք, հայի դյուզին՝ ոչ»,- ասում են ադրբեջանական պահանջատիրության ու հայկական խաղաղասիրության խաչմերուկում հայտնված մարդիկ: