Լրահոս
Միջազգային
14:00
25.10.25
1 281

Կրակոցներ՝ Վաշինգտոնի Հովարդ համալսարանի մոտակայքում․ վիրավորներ կան

Img default alt hy

Վաշինգտոնի Հովարդ համալսարանի մոտ կրակոցների հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։

«ՌԻԱ Նովոստի»-իի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

«Մի քանի մարդ կրակոցներից վիրավորվել է Հովարդ համալսարանի մոտ տեղի ունեցած տոնակատարության ժամանակ։ Չորս չափահաս տղամարդ և մեկ անչափահաս հայտնաբերվել և տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ», - ասվում է հոդվածում։

Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության մեջ կասկածվող երկու անձի, որոնք այժմ կալանքի տակ են։