Լրահոս
Քաղաքական
14:40
05.04.22
133

Կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար․ Աղվան Վարդանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին հրավիրել է այսօրվա հանրահավաքին։

«Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, առաջարկում եմ, հորդորում եմ այսօր՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում  մասնակցել հանրահավաքին»,-նշել էՎարդանյանը։

Նա ասել է, թե հանրահավաքի օրակարգը վերաբերում է յուրաքանչյուրին։

«Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։