Լրահոս
Միջազգային
09:45
28.02.22
451

Կուպյանսկն անցել է ռուսների վերահսկողության տակ․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել

Img default alt hy

Կուպյանսկի քաղաքապետ Գենադի Մացեգորան ասել է, որ քաղաքն այժմ գտնվում է ռուսական զինուժի վերահսկողության տակ։

Նրա խոսքով՝ հերթապահ մասի հեռախոսին ռուսական զորքերի գումարտակի հրամանատարից զանգ է եկել այն բանից հետո, երբ տարածքային վարչությունը ոչնչացվել է։

«Զանգ է հնչել բանակցությունների առաջարկի մասին, ես որոշեցի մասնակցել բանակցություններին՝ քաղաքում մարդկային զոհերից և ավերածություններից խուսափելու համար», - ասել է Մացեգորան։