Լրահոս
Հասարակական
21:58
16.02.25
601

Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը «Mazda 6»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ն․-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Մարատ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։