Լրահոս
Միջազգային
16:40
28.01.23
116

Կործանվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու օդանավ

Այսօր առավոտյան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել Մադհյա Պրադեշ նահանգում։

Նախնական տվյալով՝ ուսումնամարզական թռիչքների ժամանակ են կործանվել Су-30 և Միրաժ 2000 տիպի կործանիչները։ Դրանք օդ են բարձրացել Գվալիորի ռազմաօդային ուժերի բազայից։

Առայժմ զոհերի մասին տվյալներ չկան: