Լրահոս
Քաղաքական
12:10
17.02.25
330

Կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվել է և պարտադիր չէ թռնես Արևմուտքի գրպանը. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Չեմ կարծում, որ ՌԴ-ն պատրաստ է ամեն ինչում աջակցել ՀՀ-ին, այդպես ուղղակի միջազգային հարաբերություններ չի լինում. այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե Թրամփի վարչակազմի նոր քաղաքականությունից հետո, արդյոք ՌԴ-ն կշարունակի՞ աջակցել ՀՀ-ին։ 

«Մի բան շեշետակի փոխվում է, վերջին մի քանի տարվա ընթացքում կոմպլեմենտարության կորիդորը շատ նեղացել էր։ Հիմա, ըստ էության, այդ կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվել է։ Մենք չպետք է սև ու սպիտակով նայենք այս պրոցենրին։

Եթե Թրամփը հայտարարում է, որ սխալ էր ՌԴ-ին G8-ից հեռացնելը և ՌԴ-ն պետք է հետ գա միջազգային հարաբերությունների մակարդակին, դա նշանակում է, որ լայն հնարավորություններ է բացվում նաև ՀՀ-ի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար։

Պարտադիր չէ թռնես Արևմուտքի գրպանը, կամ որևէ մեկի գրպանը։ Դու կարող ես որպես պորտնյոր ճիշտ քաղաքականություն վարելով ՌԴ-ի հետ՝ չթշնամանալ Արևմուտքի հետ»,- ասաց Քոչարյանը։