Լրահոս
Քաղաքական
21:28
26.12.22
98

Կնոջ ու երեխայի հետ է Սանկտ Պետերբուրգ մեկնել Փաշինյանը. Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ

Տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ու դստեր՝ Արփի Փաշինյանի հետ Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք ժամանած Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Անդամ պետությունների ղեկավարներից առաջինն է նա մոտեցել Պուտինին՝ ձեռքսեղման համար, ինչին հաջորդել է մի անհարմար գրկախառնություն՝ Պուտինի նախաձեռնությամբ:

Հավաքին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահը, բայց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, թեև մոտ երկու շաբաթ առաջ Կրեմլի խոսնակն ասել էր, որ երեք երկրների ղեկավարները բանակցելու հնարավորություն կունենան: