Լրահոս
Կրթություն և գիտություն
22:15
13.08.25
219

Կիսատ-պռատ դասագրքեր և քաղաքական նյութեր՝ «Հայաստանի պատմությունում». ԿԳՄՍՆ-ն սկսում է տարին

ԿԳՄՍՆ-ն այս տարի էլ է հետ ընկնում: Սեպտեմբերի 1-ից ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն: Նոր գրքերը տպագրել չի հասցրել նախարարությունը: Իսկ արդեն տպագրված նոր դասագրքերում կրկին սկանդալային բացթողումներ են նկատում մասնագետները: Մասնավորապես 9-րդ դասարանի Հայաստանի պատմության գրքում խեղաթյուրված է պատմությունը՝ ըստ կրթական փորձագետի: