Լրահոս
Աշխարհ
12:10
27.11.22
184

Կիևում հայտնել են լույսի, ջրի և ջերմամատակարարման վերականգնման մասին

Img default alt hy

Կիևում էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջերմամատակարարումը և կապը գրեթե ամբողջությամբ վերականգնվել են, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել են Կիևի ռազմական վարչակազմից։

Ավելի վաղ ուկրաինական «Կիևի տարածաշրջանային էլեկտրացանցերը» հայտնել էին, որ էլեկտրականության անջատման արտակարգ գրաֆիկները են մտցվել Կիևում, լույսը հերթով կանջատեն այնպես, որ բաժանորդներն առանց լույսի լինեն առավելագույնը հինգ ժամ անընդմեջ:

«Մայրաքաղաքում գրեթե ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը, ջուրը, ջերմությունը, կապը։ Էլեկտրացանցերի համակարգում վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Առավոտվա դրությամբ քաղաքի բնակիչների մեծ մասը ոչ միայն լույսով է, այլև առանց արտակարգ իրավիճակների և նույնիսկ կայունացման անջատումների: Մայրաքաղաքի մասշտաբով ջրամատակարարում, ջերմամատակարարում, կապ՝ ամեն ինչ աշխատում է բնականոն ռեժիմով։ Հնարավոր են միայն լոկալ վթարային իրավիճակներ», - ասվում է Կիևի ռազմական վարչակազմի հաղորդագրության մեջ Telegram ալիքում։