Լրահոս
Միջազգային
23:46
27.02.22
644

Կիևի քաղաքապետի խոսնակը հերքել է Կիևի քաղաքապետին

Img default alt hy

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսնակ Օկսանա Զինովևան հերքել է Կիևի շրջափակման մասին իր ղեկավարի հայտարարությունը:

Խոսնակը հայտնել է, թե քաղաքապետը առաջիկայում տեսաուղերձ կհղի:

Հիշեցնենք, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչոն Associated Press-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանումը անհնար է:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ պատրաստվո՞ւմ են էվակուացնել Կիևի բնակիչներին, Կլիչկոն նախ լռել է, ապա ասել. «Մենք չենք կարող, որովհետև բոլոր ճանապարհները արգելափակված են: Մենք շրջափակման մեջ ենք»: