Լրահոս
Քաղաքական
22:34
30.03.25
269

Կասկածելի հասցեներ, ընտրողներ բերող մեքենաներ, մի քանի անգամ քվեարկողներ. ընտրությունները՝ Փարաքարում


Ընտրախախտումների մասին են ահազանգել Փարաքարում քվեարկության ընթացքին հետևած դիտորդները: 

«ՀայաՔվե» դիտորդական նախաձեռնությունը հայտնել է, որ փրայմերիզով Փարաքարի ժամանակավոր համայնքապետ ընտրված և հիմա էլ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի մեքենայով օրվա ընթացքում մի քանի անգամ ընտրողների են տեղափոխել N 14/10 և 14/12 ընտրատեղամասեր: Մի դեպք էլ 14/04 տեղամասում է եղել. ընտրողի անվան դիմաց ստորագրված է եղել: