Լրահոս
Հասարակական
22:00
25.11.22
153

Կարուսելից ընկած մոլդովացին գլխուղեղի վնասվածք ունի. նրան վիրահատել են

Լունապարկում ատրակցիոնի վրայից ընկած մոլդովացի տղամարդուն միացրել են արհեստական շնչառության սարք: Հիվանդանոցից «Հայլուր»-ին հայտնել են, որ տուժածի վիճակը կայուն ծանր է: 29 տարեկան տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, երբ «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի նստարանը պոկվել ու մոտ 6 մետր բարձրությունից ընկել է ներքև: 

Այգու տնօրենը վստահեցրել է, որ «Բիո Ռոբոտ»-ը տեխնիկական խնդիր չի ունեցել, մասնավոր ընկերության կողմից փորձաքննություն է անցել ու շահագործման իրավունք ստացել այս տարվա հունիսին: