Լրահոս
21:30
10.11.21
58

Կառավարությունը մերժել է Մայր Աթոռի առաջարկը. հունվարի 5-ն ու 7-ը աշխատանքային օրեր են

Հայաստանում հունվարի 5-ն ու 7-ը ոչ աշխատանքային սահմանելու Մայր Աթոռի առաջարկը Հայաստանի կառավարությունը, ըստ էության, մերժել է: Փոխարենը ընդունել է խորհրդարանի առաջարկը ու հունվարի երկուսը սահմանել ոչ աշխատանքային: Այսպիսով, Հայաստանում ամանորի արձակուրդը կլինի դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը, նաև հունվարի 6-ը: