Լրահոս
Քաղաքական
10:50
15.04.23
212

Կառավարության կասկածելի նախագիծը. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարությունը հերթական կասկածելի նախագիծն է հաստատել ապրիլի 13-ի իր նիստում. այդ օրը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից 895 մլն 514 հազար դրամ է փոխանցվել ՀՀ «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ռազմավարական հետազոտությունների իրականացում և առաջարկությունների ներկայացում» միջոցառմանը։

Ընդ որում՝ նախագծի մեջ 2-րդ-ից 4-րդ կետերը գաղտնի են, և միայն հիմնավորման մեջ նշվում է, թե առաջնահերթությունների վերանայմամբ պայմանավորված է նման որոշում կայացվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆինանսների նախարարությունը վերապահումներ է ներկայացրել այս նախագծի վերաբերյալ, դրանք ընդունվել և խմբագրվել են, և, միևնույնն է, նման որոշում է կայացվել:

Ֆինանսների նախարարությունը նշել է, թե դիտողություններ ունի, և այն ներկայացվել է նախագծի գաղտնի հատվածում:

Հավելենք, որ գումարի ծախսի նպատակների մասին որևէ խոսք առկա չէ նախագծում. միայն հավելվածից տեղեկանում ենք, որ գումարը բաշխվելու է որպես ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: