Լրահոս
Քաղաքական
11:24
18.08.22
91

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը

Img default alt hy

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը:

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ իմ որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարված Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասել վարչապետ Փաշինյանը: