Լրահոս
Միջազգային
11:45
26.12.24
335

Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը․ 4 հոգի ձերբակալվել է

Img default alt hy

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ կանխել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ մահափորձը և ձերբակալել  4 կասկածյալի։

«Կիևի հատուկ ծառայությունների գործակալը ժամանել է Ռուսաստան՝ սպանելու ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկին։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները պլանավորում էին հեռակառավարման միջոցով պայթեցնել իրենց գործակալի կողմից ՊՆ ղեկավարներից մեկի մեքենայի տակ տեղադրված ռումբը»,- ասված է հաղորդագրության մեջ։