Լրահոս
Հասարակական
15:51
07.04.22
5 976

Կան Ադրբեջանի տարածքներ, որ գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո. վարչապետ

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին. մինչև ապրիլի վերջ այս հարցով երկկողմ հանձնաժողով կստեղծվի:

Նա նշել է, որ այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ:

«ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո ու այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրունների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանանքերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը ու այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք», - ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի ու դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել ու փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ: