Լրահոս
Քաղաքական
15:36
24.10.25
82

Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում

Img default alt hy

Ազգային ժողովը Կամո Սարգսյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։

Քվեարկությանը մասնակցած 65 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սարգսյանի թեկնածությանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը։