Լրահոս
Իրավական
23:36
30.01.23
137

Կալանավորված կմնա ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավարը. միջնորդությունը մերժվել է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանը կմնա կալանավորված: Գասպարյանը ԱԱԾ փոխգնդապետ է, Արցախի  պատերազմների մասնակից: 530 օր անազատության մեջ լինելով՝ առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել: 

Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը բազմաթիվ փաստարկներ է բերել Գասպարյանի առողջական վիճակի մասին, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանքից ազատելու միջնորդությունը: