Լրահոս
Սպորտ
20:45
15.01.25
441

Ջոկովիչը դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր

Img default alt hy

Մեծ սաղավարտի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր 430-րդ հանդիպումն անցկացրեց Մեծ սաղավարտի հիմնական մրցաշարում:

Հունվարի 15-ին նա 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հանդիպեց աշխարհի 125-րդ ռակետ, պորտուգալացի Խայմե Ֆարիայի հետ։

Հանդիպումն ավարտվեց Ջոկովիչի հաղթանակով չորս սեթում՝ 6:1, 6:7 (4:7), 6:3, 6:2:

Այսպիսով, Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած հանդիպումների քանակով բացարձակ ռեկորդ սահմանեց։ Նա գերազանցել է 20-ակի գլխավոր չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը, ով անցկացրել է Մեծ սաղավարտի 429 հանդիպում։

Այս ցուցանիշով երրորդ տեղը զբաղեցնում է «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը՝ 423 հանդիպում։ Չորրորդ տեղում 22-ակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալն է (358 հանդիպում), փոխանցում է Armsport-ը։