Լրահոս
Միջազգային
22:28
26.11.22
159

Իտալական կղզիներից մեկում սողանքի պատճառով ավելի քան մեկ տասնյակ մարդ անհետ կորել է

Img default alt hy

Իտալական Իսկյա կղզում հեղեղումների հետևանքով տեղի ունեցած սողանքի պատճառով անհետ կորել է առնվազն 13 մարդ, այդ թվում և՝ նորածին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։

Ներկայում փրկարար ծառայությունները որոնողական աշխատանքներ են իրականացնում։