Լրահոս
Աշխարհ
21:00
01.12.22
105

Իսպանիայի վարչապետին, ենթադրաբար, պայթուցիկ սարքով ծրար են ուղարկել

Img default alt hy

Իսպանիայի ոստիկանությանը հաջողվել Է նոյեմբերի 24-ին հայտնաբերել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղարկված ծրար, որի մեջ, ենթադրաբար, գտնվել Է «հրատեխնիկական նյութ»:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Այն հայտնաբերել են նոյեմբերի 24-ին, երբ Կառավարության նախագահությանն առընթեր Անվտանգության դեպարտամենտի ծառայությունները, նամակների տեսակավորում և ընտրություն անցկացնելով, հայտնաբերել են փոստային առաքում: Դա կառավարությանը հասցեագրված ծրար Էր, այն ուղարկվել Էր սովորական փոստով», - ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Իսպանիայի ՆԳՆ-ի կայքում:

Ինչպես նշվում Է, ծրարը և դրա պարունակությունը նման Էին երկրում ավելի վաղ հայտնաբերված ծանրոցներին: Մինչ այս նմանօրինակ ծանրոցներ Էին ուղարկվել Մադրիդում Ուկրաինայի դեսպանություն, Instalaza սպառազինության ընկերություն, թագավորության պաշտպանության նախարարություն և Տոռեխոն դե Արդոսի ավիաբազա:

Նոյեմբերի 30-ին «20 Minutos» թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Է, որ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցը թեթև վնասվածքներ Է ստացել փոստային ծրարի մեջ թաքցված սարքի պայթյունի պատճառով: Սարքը պայթել Է ժամը մոտավորապես 13:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին):

Այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները ծանուցում են ստացել Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը հրդեհի բռնկման մասին: Ավելի ուշ Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Պոգորելցևը հայտարարել Է, որ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ պայթել Է տուփ, այլ ոչ թե ծրար:

EFE գործակալությունը հաղորդել Է, որ Իսպանիայի ազգային դատարանը Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ պայթյունի վերաբերյալ գործ Է հարուցելու, միջադեպը հետաքննվելու Է որպես հնարավոր ահաբեկչական հանցագործություն: